ՇՊՀ-ում շարունակվում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Շիրակի պետական համալսարանում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացները։

Դասընթացավարների առարկայական խորը գիտելիքների և պատրաստվածության բարձր աստիճանի շնորհիվ վերապատրաստումներն անցնում են ընկերական բաց մթնոլորտում՝ խրախուսելով քննարկումները, ինչն իր հերթին նպաստում է ուսուցիչների ակտիվ մասնակցությանը դասապրոցեսին։

Հիշեցնենք, որ վերապատրաստման դասընթացներն անցկացվում են անգլերեն, աշխարհագրություն, ֆիզիկա, ֆիզկուլտուրա, հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, ՆԶՊ, պատմություն, տարրական ուսուցման մեթոդիկա և ռուսաց լեզու առարկաների գծով, որոնց մասնակցում են 29 դպրոցների շուրջ 120 ուսուցիչներ: