Համահայկական ամառային 8-րդ խաղերի հանդիսավոր շքերթին մասնակցելու կամավորների ընտրության մրցույթ

Հարգելի շիրակցիներ․

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2023 թվականի օգոստոսի 5-ից 19-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու են Համահայկական ամառային 8-րդ խաղերը։

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է օգոստոսի 5-ին՝ Գյումրու քաղաքային մարզադաշտում։ Կամավորական հիմունքներով՝  հանդիսավոր  շքերթին  մասնակից երկրների ցուցանակները տանելու և թիմերին ուղեկցելու  համար  անհրաժեշտ են  18-ից 30 տարեկան, 170 սմ և բարձր հասակ ունեցող  բարետես աղջիկներ։  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից շքերթի համար տրված ողջ հանդերձանքը որպես նվեր կմնա  աղջիկ-կամավորականներին։ Նրանց կտրվեն նաև Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցության հավաստագրեր։

   Աղջիկների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով, որը կայանալու է 2023 թվականի հունիսի 26-ից 30-ը՝ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցեն՝ քԳյումրի, ԳՆժդեհի 16)։

Մրցույթին մասնակցել ցանկացողներն առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակների սկանավորված տարբերակները։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից՝ ժամը 9:30-ից մինչև 13:00-ը՝  2023 թվականի հունիսի 5-ից մինչև 21-ը ներառյալ, տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-138, էլեկտրոնային փոստ` shirak.sport@mail.com: