Պարգևատրվեցին ՇՊՀ-ի 2022-2023 ուստարվա լավագույն ուսանողները
Շիրակի պետական համալսարանում «Լավագույն ուսանող» մրցույթն անցկացվում է ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների վարկանիշավորման և խրախուսման» կանոնակարգի համաձայն։
«Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի նպատակն է խթանել ուսումնական, հետազոտական և հասարակական աշխատանքների ուղղություններով Շիրակի պետական համալսարանի բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով սովորող առկա և հեռակա համակարգերի ուսանողների մոտիվացվածությունն ու մրցակցությունը, հետագա զարգացումն ու կատարելագործումը, ինչպես նաև համալսարանի զարգացման գործընթացներին նրանց ներգրավվածության ապահովումը։
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն այսօր պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց 2022-2023 ուստարվա վարկանիշավորման մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված ուսանողներին՝ Նյուռա Մուրադյանին (Հասարակական գիտությունների ֆակուլտետ), Շուշաննա Սահակյանին (Հասարակական գիտությունների ֆակուլտետ) և Լիանա Գրիգորյանին (Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ)։
Շնորհավորում ենք մեր սիրելի ուսանողներին և մաղթում նորանոր նվաճումներ։


