«Ներառումն իմ աչքերով» նկարչական աշխատանքների մրցույթ
Շիրակի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման համաձայնագրի շրջանակներում ՇՊՀ ուսանողների համար «Հայկական Կարիտասի» կողմից իրականացվեց «Ներառումն իմ աչքերով» նկարչական աշխատանքների մրցույթ։
Ուսանողները նկարչության միջոցով ներկայացրին, թե իրենց պատկերացմամբ ինչ է ներառականությունը։ Այնուհետև կազմակերպվեց ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվեցին ուսանողների աշխատանքները։ Անցկացված փակ-գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովն ընտրեց երեք լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները ստացան պատվոգրեր և դրամական խրախուսանք։
«Ներառումն իմ աչքերով» նկարչական աշխատանքների մրցույթի հաղթողներ ճանաչվեցին՝ Ծաղիկ Պողոսյանը, Մարիամ Ավդալյանը և Էմիլի Կիրակոսյանը:
Նկարչական աշխատանքների մրցույթը կազմակերպվել էր «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում։









