Հանդիպում-քննարկում բուհի որակի աջակից-դասախոսների հետ
Նոյեմբերի 7-ին Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանն աշխատանքային քննարկում անցկացրեց բուհի որակի աջակից-դասախոսների հետ։
Հանդիպման ընթացքում Գ․ Ավետիսյանն անդրադարձավ դասախոս-աջակիցների դերի կարևորությանը՝ նշելով, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս դասախոսների հետ զրուցել և ստանալ կարևոր տեղեկատվություն ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների կարիքների վերաբերյալ: Նա ներկայացրեց ինստիտուցիոնալ հավատարմագրման համար իրականացված գործընթացը՝ կարևորելով դասախոս-աջակիցների դերը:
Այնուհետև որակի ապահովման պատասխանատու Շուշաննա Սահակյանը դասախոս-աջակիցներին ներկայացրեց 2023-2024 ուստարում ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման նպատակով արված հարցումների վերլուծությունը։ Նա նշեց, որ առկա խնդիրները վեր հանելու նպատակով շատ կարևոր է մշտապես կապի մեջ լինել որակի ապահովման բաժնի հետ։
Հանդիպումն ընթացավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում։


