Ամերիաբանկը և VISA-ն հայտարարում են մրցութ բոլոր ուսանողների համար
Անսահման ձգտումներ ունեցող, ակտիվ ու նախաձեռնող ուսանո՞ղ ես։ Արի՛, «Իմ Հայաստան, Իմ ապագա» մրցույթը քեզ համար է։
Դու տեսնում ես որևէ խնդիր քո շուրջը, որը կարող ես փոխել ու բարելավել։ Հիանալի է։
Մշակիր նախագիծ այդ խնդրի լուծման վերաբերյալ, ներկայացրու այն, մասնակցիր նաև թեստային առաջադրանքներին, և դու կարող ես ֆինասավորում ստանալ քո նախագծի իրականացման համար, դառնալ աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակից, ինչպես նաև դառնալ Ամերիայի 160 կրթաթոշակառուներից մեկը թեստային առաջադրանքի արդյունքերի ու ՄՈԳ-ի հիման վրա։
Մանրամասներին կարող ես ծանոթանալ հետևյալ հղումով։
Ձեր հարցերին պատասխանելու համար Ամերիաբանկի ներկայացուցիչները ս․թ․ նոյեմբերի 11-ին, ժ․ 13։30-ին Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում անցկացնելու են հանդիպում-քննարկում։
Քո մասնակցությունը ցանկալի է։