«FemInno» ընկերությունը հրավիրում է կրթաթոշակի մրցույթին

FemInno ընկերությունը զբաղվում է տարածաշրջանում կանանց նորարարական ամենամեծ համաժողովի կազմակերպման աշխատանքներով։ Համաժողովի նպատակն է գիտությամբ զբաղվող կանանց աջակցելը և նոր հնարավորություններ ընձեռելը։ Համաժողովի շրջանակներում այն կանայք և աղջիկները, ովքեր  հետաքրքրված են գիտությամբ, տեխնոլոգիաներով և վերականգնվող էներգիայով, հնարավորություն ունեն դիմելու և հաղթելու դեպքում ստանալու Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակը։

Մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝  https://www.feminno.com/ ։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://bit.ly/sona-form-2023։

Վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 10-ն է։