Գիտական սեմինար«Ռադիոակտիվ ճառագայթում-բարեկամ և թշնամի» թեմայով

ՇՊՀ-ում Կենսաբանության և քիմիայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ռադիոակտիվ ճառագայթում-բարեկամ և թշնամի» թեմայով գիտական սեմինար, բանախոսն էր կ․գ․թ․, դոցենտ Կարինե Պետրոսյանը։

Խոսելով ճառագայթման վտանգների մասին, Կ․ Պետրոսյանն անդրադարձավ նաև դրական դերին՝ նշելով, որ ռադիոակտիվ իզոտոպները և միջուկային ճառագայթները լայն կիրառում են գտել գիտության, տեխնիկայի և արդյունաբերության զանազան բնագավառներում։ Այսօր ճառագայթային բուժումը իրականացվում է մի շարք հիվանդությունների դեպքում։ Ճառագայթային թերապիայում մասնագետները մշակել են հատուկ չափաբաժիններ և սարքեր, որոնք անգամ չեն վնասում թիրախի հարակից հյուսվածքները։

Սեմինարն ավարտվեց ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում։