ՀՀ Կառավարությունը քննարկման է ներկայացրել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը»
Ըստ վերոնշյալ նախագծի՝ առաջարկվում է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողներին, որպես պետական կրթաթոշակ, տրամադրել 70.000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
Մասնավորապես՝ Շիրակի պետական համալսարանի համար նշված են հետևյալ մասնագիտությունները. Ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն:
Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ և ներկայացնել ձեր առաջարկությունները հետևյալ հղումով. https://www.e-draft.am/projects/5566/about