Ապրիլի 7-ին, պայմանավորված օրվա խորհրդով, «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում տրամադրությունը տոնական էր։
Բուհի արհեստակցակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին, որպեսզի ևս մեկ անգամ շնորհավորեին, արժևորեին և կարևորեին մեր սիրելի կանանց։ Բուհի ռեկտորը և կազմակերպիչները ջերմորեն շնորհավորեցին աշխատակիցներին և ուսանողներին՝ նվիրելով ծաղիկներ։
Տոնական միջոցառման շրջանակներում ՇՊՀ-ի «Դեկորատիվ կիրառական արվեստ»մասնագիտության ուսանողները ցուցադրեցին իրենց ստեղծագործությունները, իսկ միջոցառումն իր դասական կատարումներով զարդարեց Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային քառյակը։




























