Հարգանքի տուրք 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպեին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Վայրկյանների ընթացքում հիմնովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Գյումրիի (Լենինականի) շինությունների 80 տոկոսը, ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, զոհվեց շուրջ 25 հազար մարդ, ավելի քան 500 հազարը մնացին անօթևան։
Աղետալի երկրաշարժից անցել է 35 տարի․․․
Այսօր, երկրաշարժի տարելիցի օրը, Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները և ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով «Նալբանդյանցիների» հիշատակին նվիրված հուշակոթողին։