«Կանաչ տնտեսություն» թեմայով սեմինար ՇՊՀ-ում
Այսօր ՇՊՀ-ի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը; Բանախոսը «Բիոսոֆիա» առողջապահության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանն էր, թեման՝ «Կանաչ տնտեսություն»։
Սեմինարի նպատակն էր դասախոսներին և ուսանողներին ներկայացնել, թե ինչպիսի գլոբալ բնապահպանական խնդիրներ կան այս պահին աշխարհում և որոնք են այդ խնդիրների լուծումները։ Բանախոսի խոսքերով՝ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրների համար «Կանաչ տնտեսությունը» զարգացման լավագույն ճանապարհներից մեկն է։ Նա նշեց, որ պետք է բնական ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել, պահպանել էկոհամակարգերը և հնարավորինս քիչ վնասել միջավայրին ու մարդու առողջությանը։
Գ․ Պետրոսյանը նաև ներկայացրեց «Կանաչ տնտեսության» հիմքում ընկած երեք հիմնական սկզբունքներն ու «Կանաչ տնտեսության» հիմնական նպատակները։







