Ուսուցիչների պարտադիր վերապատրաստման դասընթացներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (N991-Ա/2 հրաման, 03.07.2023թ․) «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության՝ պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։
Դասընթացները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
- Անգլերեն
- Աշխարհագրություն
- Երաժշտություն
- Ֆիզիկա
- Ֆիզկուլտուրա
- Ֆրանսերեն
- Հայոց լեզու և գրականւթյուն
- Ինֆորմատիկա
- Կենսաբանություն
- Կերպարվեստ
- Մաթեմատիկա
- ՆԶՊ
- Պատմություն
- Տարրական ուսուցման մեթոդիկա
- Ռուսաց լեզու:
Դիմում-հայտերն ընդունվում են մինչև 2023թվականի հուլիսի 28-ը, ժամը 18։00-ն: Դասընթացները կմեկնարկեն սույն թվականի հուլիսի 31-ից։
Հայտերը կարող եք ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին, ժ. 9:00-18:00-ն, հետևյալ հասցեով՝ ք․ Գյումրի, փ․ Պարույր Սևակի 4, Շիրակի պետական համալսարան, 2-րդ հարկ, Արտաքին համագործակցության կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ․՝ 093-17-14-14, էլեկտրոնային հասցե՝ mesrop.1964@mail.ru)։