Դատախաղ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության նախաձեռնությամբ նախատեսված՝ ԵԽ անդամ պետություններում կազմակերպվող միջոցառումների շրջանակներում ՇՊՀ-ի պատմության և իրավագիտության ամբիոնում տեղի ունեցավ դատախաղ՝ «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսների մասնակցությամբ։ Այն նպատակ էր հետապնդում ուսանողության շրջանում զարգացնել իրավական գիտելիքների պրակտիկ կիրառման կարողություններն ու հմտությունները։

Ապագա իրավաբանի կայացման գործում նման մոտեցումը համարվում է անհրաժեշտ նախապայման։

Դատախաղն անցավ հետաքրքիր և ուսուցողական մթնոլորտում։