ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ



Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Գարնանային այս պայծառ օրը ևս մեկ գեղեցիկ առիթ է կրկին ընդգծելու ձեր անգնահատելի դերը և արտահայտելու մեր սերն ու երախտագիտությունը ձեր նվիրվածության, հոգատարության և անսահման սիրո համար։

Հայ կինը դարեր շարունակ եղել է օջախի անսասան հենասյունն իր իմաստնությամբ, նվիրվածությամբ և հոգու ջերմությամբ։ Ձեր հոգատարության, համբերության և անձնազոհության շնորհիվ է, որ մեր ընտանիքներն ամուր են։

Թո՛ղ ձեր օջախներում միշտ թևածեն սերը, ներդաշնակությունն ու բարօրությունը, իսկ ձեր սրտերում՝ անդորրն ու երջանկությունը։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և լավատեսություն՝ ձեր վեհ առաքելությունը շարունակելու համար։

Թո՛ղ այս տոնը և տարվա բոլոր օրերը լցված լինեն ջերմությամբ, ժպիտներով ու երջանիկ պահերով։