Ավարտվեց աղջիկների վոլեյբոլի ներբուհական մրցաշարը
Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցած աղջիկների վոլեյբոլի ներբուհական մրցաշարում երեք օր տևած դիտարժան և համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի հավաքական թիմը՝ 2-0 հաշվով պարտության մատնելով «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի հավաքականին։
ՇՊՀ-ի երեք ֆակուլտետների տարբեր կուրսերից ձևավորված ութ թիմերի մրցակցության արդյունքում 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրին «Անգլերեն լեզու և գրականություն» և «Թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն, անգլերեն-ռուսերեն)» բաժինների թիմերը։
Մրցանակային տեղեր գրաված թիմերը ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ
Սերոբյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և խորհրդանշական նվերներով։





