Հայկական խորհրդանշաններ. «Հայոց այբուբենի խորհրդանշանները»

ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում Սպորտի և արվեստի ամբիոնի դոցենտ Արաքս Մարգարյանի կողմից անցկացվող «Հայկական խորհրդանշաններ» խորագրով գիտական սեմինարների հերթական հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին։ Սեմինարի թեման էր «Հայոց այբուբենի խորհրդանշանները»։

Բանախոսի խոսքերով, ինչպես յուրաքանչյուր ազգի, այնպես էլ հայերի մշակույթի, հոգեբանական առանձնահատկությունների մեջ կարևոր դեր են խաղում խորհրդանշանները։ Ազգի ձևավորման ընթացքում նրան բնորոշ աշխարհընկալման միջոցով ստեղծվում են այդ ազգի մտածողությանը բնորոշ խորհրդանշաններ, որոնք հանդես են գալիս իբրև տարբերանշաններ։

Խոսելով հայոց այբուբենի տառերի մեջ թաքնված ծածկագրերից՝ նա ներկայացրեց, որ այբուբենը Աստծո ուղերձն է մարդկանց, հայոց ազգի գենետիկ կոդը, գրի հնչյունային արտահայտման եղանակը։ Ներկայացրեց յուրաքանչյուր տառի խորքային իմաստն ու նշանակությունը։