«Ժամանակի արդյունավետ կառավարումը կամ ինչպես հասցնել ամեն ինչ» թեմայով սեմինար
Դեկտեմբերի 5-ին Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար։ Բանախոսը Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ Լիլիթ Ասոյանն էր, թեման՝ «Ժամանակի արդյունավետ կառավարումը կամ ինչպես հասցնել ամեն ինչ»։
Թայմ մենեջմենթը ժամանակի արդյունավետ պլանավորման տեխնիկա է, որն օգնում է մարդուն ժամանակը ռացիոնալ օգտագործելու շնորհիվ հստակ սահմանել և իրականացնել ցանկացած նպատակ: Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց թայմ մենեջմենթի սկզբունքները, նպատակադրման եղանակները, ինչպես նաև ժամանակի կառավարման և բաշխման ավելի քան մեկ տասնյակ տեխնիկաներ:
Ներկայացվեցին նաև օգտակար և հասանելի թեմատիկ գրականության ցանկ, մեթոդների մատրիցաներ, ինչպես նաև արհեստական բանականության և IT հավելվածների միջոցով ժամանակի պլանավորման հարթակներ:
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ քննարկում և հարցուպատասխան։






