Ինտեգրված դաս ՇՊՀ-ում
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ուղենշային վերապատրաստումներից հետո ՇՊՀ-ում առաջին անգամ համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի համակարգմամբ, Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ՝ ամբիոնի դասախոսներ Ն․ Դավթյանի, Ա․ Սուվարյանի և Մ. Գրիգորյանի կողմից «Անգլերեն և գրականություն» մասնագիտության բակալավրի առկա ուսուցման 1-ին կուրսում իրականացվեց ինտեգրված փորձնական դաս՝ հենվելով «Անգլերեն լեզու (բանավոր խոսք)», «Գործնական քերականություն» և «Գործնական հնչյունաբանություն» առարկաների բովանդակային առնչություններին: Ինտեգրված փորձնական դասն օգնեց ուսանողներին կապել մեկ առարկան այլ առարկաների տիրույթներին:
Սկսելով պատկերացումների հստակեցումից՝ ինտեգրված ուսուցմանն անցնելու ճանապարհը հասնելու է մինչև իրականացման փուլ, նոր բովանդակությամբ ուսումնական ծրագրերի ստեղծում։


















