Ս. Աղաբաբյանն ու Ա. Գասպարյանը մասնակցել են «Ակադեմիական ազնվությունը և արհեստական բանականությունը» թեմայով կլոր-սեղան քննարկմանը
Շիրակի պետական համալսարանի ռազմավարական առաջնահերթություններից է ժամանակակից միջավայրի տեխնոլոգիական զարգացմանն ու առաջընթացին համահունչ և արդիական կրթական ծրագրերի ներդրումն ու լավարկումը։ Այդ նպատակով պայմանավորված՝ ՇՊՀ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի փոխտնօրեն Սաթենիկ Աղաբաբյանն ու Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի ԺՊ Արշավիր Գասպարյանը մասնակցել են «Ակադեմիական ազնվությունը և արհեստական բանականությունը» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։
Հիմնականում քննարկվել են այն գործիքներն ու միջոցները, որոնք օգտագործվում են այլ երկրների բուհերի կողմից ակադեմիական ազնվության վրա արհեստական բանականության բացասական ազդեցության դեմ պայքարելու նպատակով, ինչպես նաև շոշափվել է Հայաստանի բուհերում ակադեմիական բարեվարքության մշակույթի բարելավման և արհեստական բանականության կիրառմանն ուղղված գործողությունների և միջոցառումների ծրագիրը։
Քննարկումը կազմակերպվել և անցկացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի» շրջանակներում։

