Սոցիալական աշխատանք» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի Արթիկի մասնաճյուղում

Սոցիալական աշխատողի օրվա առթիվ ՇՊՀ-ի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Ա․ Խադունովայի նախաձեռնությամբ «Ինստիտուցիոնալ սոցիալական աշխատանք 2» առարկայի շրջանակներում իրենց ուսումնական պրակտիկայի մեկ օրն անցկացրին «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի Արթիկի մասնաճյուղում։

Քանի որ կառույցի աշխատակիցների մեծամասնությունը ՇՊՀ-ի շրջանավարտներ են, ուստի պրակտիկայի նպատակը ուսանողներին մոտիվացնելն էր և որպես ապագա սոցիալական աշխատողների կառույցի կողմից տրամադրվող համայնքահեն ծառայություններին ծանոթացնելը։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան կառույցի փաստաթղթաշրջանառությանը, նյութատեխնիկական բազային, շահառուների խմբերին, աշխատակիցների հետ ունեցան զրույց-քննարկում մասնագիտական գործունեության վերաբերյալ։