Քննարկում ՇՊՀ գործատուների հետ՝ ուսանողների կարիքների բացահայտման նպատակով
Մայիսի 2-ին Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում, «Ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգի» համաձայն, տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՇՊՀ-ի այն գործատուների հետ, որոնց մոտ համալսարանի ուսանողները նախորդ կիսամյակում անցել են մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկա։ Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 30 գործատու։
Հանդիպման հիմնական նպատակն ուսանողների կարիքների բացահայտումը և դրանց հնարավոր լուծումների քննարկումն էր։
ՇՊՀ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը, ներկայացնելով բուհի և գործատուների համագործակցության ուղղությունները, շնորհակալություն հայտնեց գործատուներին մասնակցության համար։ Նա կարևորեց գործատուների դերը ոչ միայն ուսանողների պրակտիկաների իրականացման ժամանակ, այլև համալսարանի կառավարման և ուսումնական գործընթացներում՝ մասնագիտական կրթական ծրագրերի մեթոդական խորհուրդների աշխատանքում, մագիստրոսական թեզերի համաղեկավարման ինստիտուտում, ինչպես նաև պետական ամփոփիչ ստուգման աշխատանքների կազմակերպման գործընթացում։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում և հարցուպատասխան։






