ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)

Իսպանիայի Գրանադայի համալսարանը մեկնարկել է 2024-2025 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ դասախոսական կազմի ներկայացուցիչները՝ դասավանդման նպատակով։
Դասախոսական կազմի համար շարժունությունն իրականացվում է 5 օրով։
Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 28-ն է։
Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով: