«Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման առկա հիմնախնդիրները» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման առկա հիմնախնդիրները» թեմայով գիտական սեմինար։
Բանախոսը՝ Մանկավարժության ամբիոնի դոցենտ Լուսինե Գևորգյանը, իր խոսքում նշեց, որ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը պահանջում է ապագա մանկավարժների պատրաստման գործընթացի արդիականացում։ Հարկավոր է ուշադրություն դարձնել «Մանկավարժություն» դասընթացի և դասավանդման մեթոդիկաների թեմատիկ պլանների բովանդակությանը, քանի որ այն դասարաններում, որտեղ ներդրվել է նոր ՀՊՉ-ն, ամբողջությամբ փոխվել են դասագրքերը, ուսումնական նյութը, մեթոդներն ու մոտեցումները։ Ապագա մանկավարժների կրթական ծրագրերի առարկայական թեմատիկ պլանների մեջ հարկավոր է ներառել հանրակրթությանը, դպրոցավարությանը վերաբերող արդի պահանջների մասին ամփոփ տեղեկատվություն։

Հանդիպման ավարտին բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին։