Տեղի ունեցավ ՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և իրականացման կազմկոմիտեի անդրանիկ նիստը
Կարևորելով Շիրակ աշխարհում բարձրագույն կրթության սեփական դարբնոց ունենալու անհրաժեշտությունը, 1934 թվականին հիմնվել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ Իր հուշերում պահելով հարուստ պատմություն, բազմաթիվ ձեռքբերումներ և տասնյակ հազարավոր շրջանավարտներ՝ Շիրակի մարզի ամենամեծ բուհն այժմ վերածվել է Շիրակի պետական համալսարանի։ Հաջորդ տարի՝ 2024թ․ լրանում է Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի 90-ամյա հոբելյանը։
Տասնամյակների պատմություն ունեցող հարազատ կրթօջախի հոբելյանը մեծ շուքով նշելու համար ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի հրամանով ձևավորվել է բուհի 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և իրականացման կազմկոմիտե։
Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ կազմկոմիտեի անդրանիկ նիստը, որի ընթացքում որոշվեց հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություններ աշխատանքների իրականացման ժամանակացույցի, միջոցառումների անցկացման ձևաչափի և բովանդակության վերաբերյալ։

