«Գիհիների աճեցման հեռանկարները Շիրակի մարզում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում անցկացվեց «Գիհիների աճեցման հեռանկարները Շիրակի մարզում» թեմայով գիտական սեմինար, որի բանախոսն էր Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Անուշ Խաչատրյանը։
 Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց Շիրակի մարզում երկու տեսակի գիհու բազմացման մեթոդները։ Նա ընդգծեց, որ գիհու կազակական տեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Դրա բազմացումն ու տարածումը բնության մեջ և արհեստական տնկարքներում մեծ կարևորություն ունի։
 Անուշ Խաչատրյանը նշեց, որ ներկայացված գիտահետազոտական աշխատանքը կատարվել է «Կենսաբանություն» մասնագիտության բակալավրի 4-րդ կուրսի ուսանող Հարություն Չալոյանի ավարտական աշխատանքի շրջանակներում։ Աշխատանքի արդյունքում մշակվել է նաև կտրոնների բազմացման համար նախատեսված ուղեցույց, որը կիրառելի է ինչպես դպրոցներում՝ արտադասարանական աշխատանքների, այնպես էլ ավելի լայն լսարանի համար։