ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Անգնահատելի է ձեր դերը սերունդներին կրթելու և դաստիարակելու գործում: Դուք ձեր անսահման նվիրվածությամբ և ջերմությամբ ոգեշնչում և գիտելիքների աշխարհի դռներն եք բացում աշակերտների առաջ՝ սերմանելով նրանց մեջ հայրենասիրություն, բարություն և պատասխանատվություն։ Շնորհակալություն ձեր անմնացորդ նվիրումի, յուրաքանչյուր աշակերտի հանդեպ ցուցաբերած համբերության, հոգատարության և քրտնաջան աշխատանքի համար:
Սիրելի՛ ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ և նորանոր հաջողություններ: Թող ձեր մասնագիտական ուղին լինի լուսավոր ու արգասաբեր, իսկ հաջողությունն ու ստեղծագործական վերելքը լինեն ձեր մշտական ուղեկիցները կյանքում և աշխատանքում: