Շիրակի պետական համալսարանը հայտարարում է 2025-2026 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ընդունելություն
Դիմում-հայտը լրացվում է https://dimord.am/ կայքում սեպտեմբերի 5-ից 25-ը ներառյալ, մինչև 18։00։
Դիմորդը ԳԹԿ անձնական համար ստանալու համար ԳԹԿ 900018003401 հաշվեհամարին (իսկ «Կերպարվեստ», «ՆԶՊ» «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտությունների դիմորդները` ՇՊՀ 163528999994 հաշվեհամարին) յուրաքանչյուր քննության համար վճարված 1500-ական դրամի անդորրագիրը, անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը պետք է ներկայացնի ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովին։
Նշված փաստաթղթերը կարող եք ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10։00-ից 16։00-ն (ընդմիջում՝ ժ․ 13։00-14։00)։
Մանրամասներին և մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: