Հարգելի’ դիմորդ
2023-2024 ուսումնական տարվա ընդունելության դիմում-հայտերի լրացման վերջնաժամկետը մայիսի 10-ն է։ ԳԹԿ հաշվեհամարին վճարում կատարող դիմորդներին խնդրում ենք վճարումները կատարել աշխատանքային օրերին բանկերից, իսկ ՇՊՀ-ի 163528999994 հաշվեհամարին կարող եք վճարումներ կատարել նաև վճարային տերմինալներից։ ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի հեռախոսահամարները և dimord.am կայքը հասանելի են նաև ոչ աշխատանքային օրերին։
Դիմում-հայտերի լրացման հետ կապված հարցերի, ինչպես նաև ընդունելության քննությունների նախապատրաստական ԱՆՎՃԱՐ դասընթացներին մասնակցելու համար կարող եք դիմել ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովին (ք․ Գյումրի, Պ․ Սևակի 4, հեռ․՝ 0312 6 94 94, +37491 74 30 51)։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2023-2024 ուստարում ՄԱԹԵՄԱՏԻԿԱ, ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ և ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ մասնագիտությունների գծով ՇՊՀ առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողներին նույնպես տրամադրել 70 000 ՀՀ դրամ կրթաթոշակ (https://www.e-draft.am/projects/5566/about?fbclid=IwAR0lvvYj9NyH2aQqjQK76InfeRQKgX4yWYD9EZ3JR8_KIOve6GkgvlU78ks)։