«Արհեստական բանականությունը և մարդու ուղեղը» թեմայով բաց դաս ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում «Կենսաբանության արդի հիմնախնդիրներ» դասընթացի շրջանակներում անցկացվեց բաց դաս «Արհեստական բանականությունը և մարդու ուղեղը» թեմայով: Դասը վարում էր «Հիստաքս» ՍՊԸ-ի ավագ ծրագրավորող Իդա Մանուկյանը։
Բանախոսը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչ է արհեստական բանականությունը, որոնք են նրա առավելություններն ու թերությունները, բացատրեց, թե ինչով է ԱԲ-ն տարբերվում մարդկային ճանաչողությունից և ինչպես է ազդում վերջինիս վրա: Ի․ Մանուկյանը նաև անդրադարձավ արհեստական բանականության հեռանկարին և պատասխանեց մասնակիցներին հետաքրող հարցերին։