ՇՊՀ–ում անվճար ուսուցման համակարգում սովորող առաջինկուրսեցիների թիվը հասավ 87-ի
2025-2026 ուսումնական տարում Շիրակի պետական համալսարանի անվճար ուսուցման համակարգում սովորող 79 առաջինկուրսեցիներին միացել են ևս 8-ը։ Այս ուսանողներն ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ, սակայն նրանց ուսման վարձը կփոխհատուցվի համալսարանի միջոցների հաշվին։
Այս մասին ուսանողները տեղեկացան ռեկտոր Երվանդ Սերոբյանի հետ հանդիպման ընթացքում։ Ռեկտորը նախ շնորհավորեց առաջինկուրսեցիներին համալսարան ընդունվելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ և հաջողություններով լի ուսանողական կյանք։
Ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ընձեռված հնարավորության համար։

