ԱՄՆ ՄԶԳ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը հրավիրում է կամավոր աշխատանքի

Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ Համալսարան) և «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ» կազմակերպությունը համատեղ ջանքերով իրականացնում են Համալսարանի «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագիծը (այսուհետ՝ ՔԿԿ), որի նպատակն է խթանել երիտասարդների սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացումը, քաղաքացիական մասնակցությունը և հավաքական գործունեությունը՝ նրանց առաջարկելով տարաբնույթ կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումներ, ինչպես նաև վերոնշյալ նպատակին օժանդակող հանրամատչելի գրականություն, տեղեկատվական, տեխնոլոգիական և այլ միջոցներ։ ՔԿԿ-ն նյութական և մեթոդական օժանդակություն է ստանում ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» Ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ» կազմակերպության գլխավորած կոնսորցիումը (այսուհետ՝ Ծրագիր)։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։