Ի գիտություն 2023-2024 ուստարում ՇՊՀ ընդունված դիմորդների

2023-2024 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության քննությունների արդյունքում Շիրակի պետական համալսարան ընդունված դիմորդներին խնդրում ենք սույն թվականի օգոստոսի 8-ին և 9-ին ժամը 10։00-ից 16։00-ն (ընդմիջում` 13։00- 14։00) ներկայանալ ՇՊՀ ընդունող հանձնաժողով` իրենց հետ ունենալով.
▪️ Ատեստատ կամ դիպլոմ,
▪️ 3 լուսանկար (ովքեր չեն ներկայացրել),
▪️ Անձը հաստատող փաստաթուղթ` պատճենով,
▪️ Միասնական քննությունների վկայագիր։
Ազգային բանակ զորակոչված դիմորդների ծնողներին խնդրում ենք ներկայանալ իրենց անձնագրի պատճենով և զորակոչիկի ծանուցագրով: