ՇՊՀ-ի շրջանավարտ Երվանդ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

Շիրակի պետական համալսարանի շրջանավարտ, վազորդ Երվանդ Մկրտչյանն անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում։
Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանը 2-րդ մեդալն է նվաճել: Վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունում բավական լավ է հանդես եկել և զբաղեցրել 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Ջերմորեն շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ։