Շիրակի պետական համալսարանը համագործակցության պայմանագիր ունի Մոսկվայի մարզի Հումանիտար-տեխնոլոգիական համալսարանի հետ
Շիրակի պետական համալսարանը համագործակցության պայմանագիր ունի Մոսկվայի մարզի Հումանիտար-տեխնոլոգիական համալսարանի հետ, որի շրջանակներում այսօր հյուրընկալել էր Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, փ․գ․թ․, դոցենտ Իրեն Կորնիշևային։ Վերջինս հանդիպում ունեցավ ՇՊՀ-ի Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի աշխատակիցների, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության շրջանակներին առնչվող հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին առցանց դասախոսությունների, վերապատրաստումների, գիտաժողովների անցկացմանը, ինչպես նաև աշխատակիցների և ուսանողների ակադեմիական շարժունությանն ու փոխանակմանը։
Ի․ Կորնիշևան մասնակցեց նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կազմակերպած «Ռուս գրողները Հայաստանի մասին» խորագրով միջոցառմանը։





