ՇՊՀ-ում այսօր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզուների և գրականության» ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ռուս գրողները Հայաստանի մասին» խորագրով միջոցառումը
Հայ-ռուսական բարեկամությունն սկիզբ է առել պատմական վաղ անցյալից և ունի դարերի պատմություն։ Երկու ազգերի միջև շփումն արտացոլվում է ինչպես փաստագրական, պատմական այնպես էլ գեղարվեստական գրականության մեջ։ Ռուս գրականության մեջ հայկական մոտիվները ժամանակի ընթացքում խորացել են՝ ստանալով հստակ ուղղություն։
Շատ ռուս գրողներ և հրապարակախոսներ են գրել երկու ժողովուրդների միջև եղած մշակութային սերտ կապերի մասին, որոնք սկիզբ են առել խրճիթներում և բարաքներում։ Սրանք ամենաամուր կենսական կապերն են, այն զարկերակները, որոնց միջով հոսում է հավերժության արյունը։
Միջոցառումն իր տեսակով պատմական ակնարկ էր, որտեղ մասնակից ուսանողները ռուս գրողների բանաստեղծություններից մեջբերումներ անելով՝ ցուցաբերեցին հրաշալի բեմական վարպետություն՝ ներկայացնելով հայոց պատմությունը դարերի խորքից մինչև մեր օրեր։
Միջոցառմանը մասնակցում էին նաև հյուրեր Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնից և Մոսկվայի մարզի հումանիտար-տեխնոլոգիական գործընկեր համալսարանից:









