ՇՊՀ-ում անցկացվեց հերթական գիտական սեմինարը «Հայաստանի ՀԿ սեկտորը․ պատմություն և իրողություններ» թեմայով, բանախոսն էր պ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Ասոյանը

Բացման խոսքում Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի ԺՊ Արշավիր Գասպարյանը, կարևորելով ՀԿ-ների դերակատարումը, մասնավորապես առանձնացրեց այն հանգամանքը, որ առ այսօր էլ հայ իրականության մեջ գոյություն չունի ՀԿ-ների նկատմամբ հստակ մոտեցում, ըստ որի հնարավորություն կստեղծվի ՀԿ-ների միջոցով առաջադրել և գտնել առկա խնդիրների հնարավոր լուծումները։
Սեմինարի սկզբում Լ․ Ասոյանը ներկայացրեց ՀԿ-ների ստեղծման պատմությունը, նրանց գործունեությունը և մարտավարությունը։ Անդրադառնալով ՀԿ-ների ուղղվածությանը և առանձնահատկություններին՝ բանախոսը նշեց, որ ներկայումս ՀԿ-ները հանդես են գալիս ոչ միայն որպես գլոբալիզացիայի միջնորդ, այլև ճկուն ցանցային կառուցվածքի շնորհիվ կարևոր դերակատարում ունեն նաև ազգային, հասարակական ու քաղաքական ոլորտներում։
Սեմինարն ավարտվեց ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում: