ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման մասին։
Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման / ազատման և վերականգնման» կարգի (ՀՀ ԿԳՆ 17 նոյեմբերի 2011թ թիվ 1242-Ն հրամանով հաստատված բուհերի հեռացման (ազատման) և վերականգնման կարգի ՀՀ ԿԳՆ 17-ը դեկտեմբերի 2018թ. թիվ 1676-Ն հրամանի հավելվածի, այդ թվում 14-ը դեկտեմբերի 2023թ. N148-Ն հրամանի) դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների՝ համալսարանի հեռակա համակարգում (համապատասխան կամ հարակից մասնագիտություններով) ուսանողական իրավունքների վերականգնման մասին 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի դիմումներն ընդունվում են 2025 թվականի մարտի 10-ից մինչև ապրիլի 1-ը` ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում (հասցե՝ ք.Գյումրի, Պ.Սևակի 4, 2-րդ հարկ, Ե2-4 սենյակ), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. անձնագրի պատճենը,
2. ակադեմիական տեղեկանքը,
3. հեռացման կամ ազատման հրամանի պատճենը,
4. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):
ՈւԳԿԿ
(0312) 2-77-70