Պոեզիայի երեկո՝ նվիրված ՇՊՀ-ի 90-ամյակին

Շիրակի պետական համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնում բուհի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվեց պոեզիայի երեկո։ Միջոցառման մտահաղացումը Օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Կարինե Սուքիասյանինն էր։

Միջոցառումն առանձնանում էր իր բազմալեզու և բազմամշակութային ձևաչափով. «Թարգմանչական գործ (անգլերեն և ռուսերեն)», «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողները ներկայացրին ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից գրողների բանաստեղծություններ՝ տարբեր լեզուներով: Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու ոչ միայն ռուսական պոեզիայի նմուշներ, այլև հայ, անգլիացի և այլ երկրների գրողների ստեղծագործական գոհարները:

Միջոցառման ընթացքում հնչեցին նաև «Թարգմանչական գործ (անգլերեն և ռուսերեն)» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Սանդրո Մոսինյանի ստեղծագործությունները։