«Գերցենյան գիտությունն այսօր և վաղը: Երիտասարդ գիտնականների հետազոտություն անգլերենով» միջազգային գիտագործնական գիտաժողով

Ռուսաստանի Ա. Ի. Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի կողմից 2024թ. նոյեմբերի 21-23-ը կազմակերպվում է «Գերցենյան գիտությունն այսօր և վաղը: Երիտասարդ գիտնականների հետազոտություն անգլերենով» միջազգային գիտագործնական գիտաժողովը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրոսներ:

Գիտաժողովը կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. նոյեմբերի 9-ը լրացնել մասնակցության հայտը և masterconference@mail.ru էլ. հասցեին ուղարկել ներկայացվող պահանջներին համապատասխան հոդվածը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):