ՇՊՀ-ում էին «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչները

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը ս.թ. հոկտեմբերի 2-ին հյուրընկալել էր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Ռազմավարական համագործակցության գծով ավագ պատասխանատու Արմեն Հովհաննիսյանին ու Համալսարանական համագործակցության և ուսանողների ներգրավման ղեկավար Արշակ Պողոսյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը և Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա փոխգործակցության ամրապնդման և խորացման ուղիները, ինչպես նաև համագործակցության հուշագիրը վերակնքելու հնարավորությունները։
Համալսարանի բակում «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգողները ՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ուսանողների համար անցկացրել են տարբեր խաղեր, որոնց հաղթողները ստացել են խրախուսական նվերներ։ Նրանք նաև ուսանողներին ներկայացրել են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի գաղափարը, առաքելությունը, հայտագրման ժամկետները, ինչպես նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում ուսանողներին առաջարկվող հնարավորությունները։