ՇՊՀ-ի ուսանող Դավիթ Չալոյանը նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Դավիթ Չալոյանը Բանգկոկում տեղի ունեցած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի գերծանր քաշային կարգում, հաղթելով Իռլանդիայի ներկայացուցիչ Մարտին Մքդոնալգին, նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում նորանոր հաղթանակներ։