«Սփյուռքը և անդրազգային կազմակերպված էթնիկ հանցագործությունը XX-XXI դարերի սահմանագծին» 8-րդ միջազգային «Կլոր սեղան»

Ղազախստանի Ալ-Ֆարաբիի անվան ազգային համալսարանի Ասիական հետազոտությունների ինստիտուտի կողմից 2025թ. ապրիլի 18-ին կազմակերպվում է «Սփյուռքը և անդրազգային կազմակերպված էթնիկ հանցագործությունը XX-XXI դարերի սահմանագծին» 8-րդ միջազգային «Կլոր սեղան»-ը:
Գիտաժողովը կանցկացվի առկա և առցանց ձևաչափերով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2025թ. ապրիլի 1-ը՝ iaskaznu@gmail.com և germankim01@yahoo.com էլ. հասցեներին ուղարկելով մասնակցության հայտը և անհրաժեշտ նյութերը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):