Տեղեկատվական–իրազեկման հանդիպում ՇՊՀ-ում

Հարգելի՛ գործընկերներ, ուսանողներ,
06.12.2024թ.-ին՝ ժամը 14:30, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման և Գիտական քաղաքականության ու նորարարության կենտրոնների կողմից համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար կազմակերպվում է տեղեկատվական–իրազեկման հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն ակադեմիական ազնվության ապահովման և գրագողության դեմ պայքարի՝ համալսարանում առկա մեխանիզմները և հնարավորությունները:
Տեղեկատվական–իրազեկման հանդիպման բանախոսներն են.
 Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, «Մաթեմատիկա, ֆիզիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Լ. Մարգարյանը,
 «Պատմություն և իրավագիտություն» ամբիոնի դասախոս, իրավաբան Վ. Բաղդասարյանը:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: