Գարիկ Կարապետյանի հերթական հաղթանակը
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող
ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 3–րդ կուրսի ուսանող Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում Գ․ Կարապետյանը երկամարտում գրանցել է 386 կգ (181+205) արդյունք և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Պոկում ու հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալների:
ՇՊՀ-ի ողջ հանրույթը ջերմորեն շնորհավորում է չեմպիոնին՝ մաղթելով բազմաթիվ հաղթանակներ։