Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2025 թ. հունիս ամսին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում հետբուհական կրթական ծրագրով սովորողների համար (հայցորդ, ասպիրանտ) անցկացվելու են մասնագիտական որակավորման քննություններ հետևյալ մասնագիտություններով.
| Մասնագիտություն | Ընդհանուր մասնագիտական լրացուցիչ քննության օր, ժամ1 | Մասնագիտական որակավորման քննության օր, ժամ |
| Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա (Ա.02.04) |
10 հունիսի 2025թ. ժամը 14:00 |
13 հունիսի 2025թ. ժամը 14:00 |
| Կենսաքիմիա (Գ.00.04) |
12 հունիսի 2025թ. ժամը 14:00 |
19 հունիսի 2025թ. ժամը 14:00 |
| Համաշխարհային պատմություն (Է.00.02) |
17 հունիսի 2025թ. ժամը 14:00 |
24 հունիսի 2025թ. ժամը 14:00 |
| Հայոց լեզու (Ժ.02.01) |
18 հունիսի 2025թ. ժամը 14:00 |
25 հունիսի 2025թ. ժամը 14:00 |
| Մանկավարժության տեսություն և պատմություն (ԺԳ.00.01) |
11 հունիսի 2025թ. ժամը 14:00 |
23 հունիսի 2025թ. ժամը 14:00 |
Քննությանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնում մինչև 2025թ. մայիսի 31-ը՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00 -17:00:
Այլ բուհերի հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառողների մասնակցության համար անհրաժեշտ է ՇՊՀ-ի հաշվեհամարին (ՀՀ 11802024816700) փոխանցել 30.000 ՀՀ դրամ՝ նշելով փոխանցման նպատակը, կտրոնը կցել դիմումին և հետբուհական կրթական ծրագրում ուսումնառությունը հաստատող տեղեկանքի հետ նեկայացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն:
1 Եթե հայցորդի/ասպիրանտի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին, որով հաստատվել է ատենախոսության թեման, հայցորդը /ասպիրանտը պետք է հանձնի լրացուցիչ քննություն ընդհանուր մասնագիտությունից: