Բաց դաս՝ ՇՊՀ-ում
ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման արդի միտումներին: Բանախոսն էր Օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Օֆիկ Մկրտչյանը։
Բաց դասի ընթացքում Օֆ․ Մկրտչյանն անդրադարձավ ռուսաց լեզվի դասավանդման հարցերին, ներկայացրեց 19-րդ դարի՝ ռուս գրականության «Ոսկեդարի» գրողների կյանքն ու ստեղծագործական գործունեությունը, օտար լեզվի դասավանդման գործում կարևորեց մշակութային գործոնը, քանի որ ռուսաց լեզվի իմացությունը դուռ է բացում դեպի Ռուսաստանի հարուստ մշակույթ և պատմություն, ինչպես նաև նպաստում է տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչների միջև երկխոսության հաստատմանը։
Բաց դասի ավարտին ուսանողներն ընթերցեցին ռուսաց լեզվին նվիրված բանաստեղծություններ։






