ՇՊՀ ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի ուրախալի առիթով։
Առանձնահատուկ սիրով և ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել առաջինդասարանցիներին և առաջինկուրսեցիներին։
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, դուք մեր երկրի ապագան եք։ Մենք վստահում ենք ձեր ներուժին և հավատում ենք, որ միասին կկերտենք մի իրականություն, որտեղ գիտելիքը կլինի ամենամեծ հարստությունը, իսկ նվաճումները՝ մեր հայրենիքի հպարտությունը։
Սիրելի՛ ուսանողներ, Շիրակի պետական համալսարանը ոչ միայն գիտելիք փոխանցող, այլև մտածողություն ու արժեքներ ձևավորող վայր է։ Այստեղ դուք կկարողանաք համատեղ ուժերով ուսումնասիրել, ստեղծագործել և նոր հեռանկարներ բացել։
Մաղթում եմ բոլորիս բովանդակալից, լուսավոր ու հաջողություններով լի ուսումնական տարի։
Թո՛ղ յուրաքանչյուր քայլ ձեզ մոտեցնի ձեր երազանքներին և նպաստի մեր երկրի առաջընթացին։