ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ Ե․ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՌԹԻՎ

 

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տարվա ամենալուսավոր և ամենապայծառ տոներից է։ Երեխաները մեր հասարակության ապագան են, և մենք՝ մեծահասակներս պարտավոր ենք ապահովել նրանց բարեկեցությունը, պաշտպանությունը և ներդաշնակ զարգացումը, որպեսզի մեր երեխաները մեծանան սիրո և հոգատարության մթնոլորտում:

Սիրելի՛ երեխաներ, շնորհավորում եմ ձեզ այս ուրախ տոնի առթիվ։ Մենք՝ չխնայելով մեր ջանքերը, անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի ապահովենք ձեր լուսավոր ապագայի խաղաղ ընթացքը։ Թո՛ղ այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն ուրախությամբ, և ձեզանից յուրաքանչյուրը մշտապես շրջապատված լինի անսպառ սիրով ու հոգատարությամբ։