«Ռուսերենը որպես օտար լեզու ավագ դպրոցում և բուհում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Ռուսերենը որպես օտար լեզու ավագ դպրոցում և բուհում» թեմայով գիտական սեմինար, որի բանախոսն էր Օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լարիսա Մադենյանը։
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց մասնագիտական տեքստերի վերլուծության նորարարական մեթոդաբանությունը, անդրադարձավ լեզվի ուսուցման արդի խնդիրներին, որոնք առնչվում են նորարարական մեթոդների ներդրմանը, ուսանողների մոտիվացիայի բարձրացմանը և կրթական միջավայրի բարելավմանը։
Գիտական սեմինարի ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան:




